Վրաստանը սատարում է Ուկրաինայի ժողովրդին. Թալակվաձե

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովի միջև:
Թալակվաձեն ասել է, որ Վրաստանը սատարում է իր ռազմավարական գործընկեր երկրին ու ժողովրդին՝ Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին:
«Այս դժվարին շրջանում Վրաստանը սատարում է մեր ռազմավարական և յուրահատուկ ընկերոջը՝ Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Արչիլ Թալակվաձեն:
Կարծիքներ