ՖԻԴԵ-ի նախագահը «ջրեց» շախմատի օլիմպիադայի նոր սկանդալը. տուժեց միայն Հայաստանը
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչի որոշմամբ, շախմատի օնլայն օլիմպիադայի հաղթող են ճանաչվել միանգամից Ռուսաստանի և Հնդկաստանի հավաքականները:
Ինչպես հայտնում է ֆեդերացիայի թվիթերյան էջը, եզրափակիչ փուլի երկրորդ մրցամարտի ժամանակ հնդիկ երկու շախմատիստների մոտ տեխնիկական խնդիր է առաջացել կապված ինտերնետի հետ: Համակարգիչը նրանց պարտություն է գրանցել՝ ժամանակը սպառելու համար: Արդյունքում, Ռուսատանի հավաքականը հաղթանակ է տարել 4,5:1,5 հաշվով:
Հնադկաստանի հավաքականը բողոքարկել է այդ հանդիպման արդյունքը: ՖԻԴԵ-ի նախագահը համաձայնել է այդ բողոքի հետ և առանց վերաքննիչ կոմիտեի հետ խորհրդակցելու որոշել է չեմպիոն հռչակել երկու երկրների հավաքականներին:
Այդ լուրը քննադատաբար են ընդունել Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականի երկու առաջատարները՝ Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը, քանի որ քառորդ եզրափակիչ փուլի Հայաստան – Հնդկաստանի հանդիպման առաջին մրցախաղում համակարգիչը նմանատիպ պարտոթյուն էր գրանցել մեր շախմատիստ Հայկ Մարտիրոսյանին, սակայն մերոնց բողոքը ՖԻԴԵ-ն մերժել էր:
Արդյունքում, Հայաստանի հավաքականը հրաժարվել էր շարունակել հանդիպումը և մեխանիկորեն դուրս էր մնացել պայքարից:
Կարծիքներ