Վարդանյանների այգին՝ այսուհետ երգող-պարող նոր շատրվաններով

Վարդանյանների այգին՝ այսուհետ երգող-պարող նոր շատրվաններով

Մայիսի 22-ից Երևանի 2800-ամյակի այգու այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն վայելելու այգու զովությունը, մաքուր օդն ու հաճելի մթնոլորտը, այլև լսելու և տեսնելու նոր լուսային և երաժշտական հագեցած բեմադրված ծրագիր՝ շատրվանների մասնակցությամբ։

Բեմադրությունը կլինի Երևան քաղաքի քարտեզով շատրվանների հատվածում, և այն կուղեկցվի հանրահայտ հայկական ստեղծագործություններով։ Կօգտագործվի 7 տեսակի 59 ջրաշիթ, ամենաբարձր շիթի բարձությունը կլինի 15 մետր։

Ծրագիրը կսկսվի երեկոյան ժամը 21։00-ին, կավարտվի 23։00-ին և կլինի անվճար։ Յուրաքանչյուր մեղեդիի տևողությունը մինչև 4 րոպե է: Բեմադրությունը կանցկացվի յուրաքանչյուր 30 րոպեն մեկ:

Շատրվանները վերակառուցելու, տեխնոլոգիապես համալրելու, տեխնիկապես հագեցնելու, ինչպես նաև տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար ծախսվել է 330 մլն դրամ։ Աշխատանքները տևել են 7 ամիս: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացրել են Միքայել և Կարեն Վարդանյանները:

Հերթական անակնկալը մեր բոլոր համաքաղաքացիների համար է, իսկ ծրագիրը վայելելու հնարավորությունը նաև Երևան այցելող հյուրերինն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում