Կոլորադոյում մարդասպանը ցմահ բանտարկությունից բացի դատապարտվել է ևս 1,282 տարվա ազատազրկման

Միացյալ Նահանգներում Դևոն Էրիկսոնը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի՝ 2019 թվականի մայիսին դպրոցի վրա հարձակվելու համար: Համապատասխան որոշումը կայացրել է Նեբրասկա նահանգի Դուգլաս շրջանի դատարանը։ Այդ մասին գրում է Газета.ру-ն՝ հղում անելով The Denver Post-ին:
Երիտասարդը ստացել է 1,282 տարվա ազատազրկում ՝ դպրոցում տղամարդու սպանության և ութ մարդու վիրավորման համար: Ուսումնական հաստատության վրա հարձակմանը մասնկացել է նաև նրա հանցակիցը։:
2021 թվականի հունիսին երդվյալ ատենակալները Էրիկսոնին մեղավոր ճանաչեցին գրեթե չորս տասնյակ մեղադրանքների համար, այդ թվում՝ իր դասընկերոջ՝ 18-ամյա Քենդրիկ Կաստիլյոյի սպանության համար, սպանության փորձի համար, ինչպես նաև մի շարք ավելի թեթև մեղադրանքների, այդ թվում՝ հրկիզում, գողություն, դպրոցի տարածքում զենքի պահում, կողոպուտ:
Ըստ նախկին շրջանային դատախազ և գործի հատուկ դատախազ Ջորջ Բրաուխլերի, ազատազրկումը, ամենայն հավանականությամբ, ամենաերկարն է, որ երբևէ գրանցվել է Դուգլաս շրջանում:
Կարծիքներ