Վրաստանում Covid-19-ով վարակման 1,501 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում Covid-19-ով վարակման 1,501 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 1,501-ով, մահացել է 43 մարդ:

StopCov.ge պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի առաջին օրերից առ այսօր հայտնաբերվել է վարակվելու 595,264 դեպք:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից բուժվել է  1,954 պացիենտ, իսկ համավարակի ամբողջ ընթացքում՝ 559,996 մարդ: Մահացել է 8541 քաղաքացի:

Մեկ օրում կատարվել է 22,920 թեստ, որոնցից 12,141-ը հակամարմինները պարզելու համար, իսկ 10,779-ը՝ ՊՇՌ:

Վարակվածության ցուցանիշը մեկ օրում 6․55 տոկոս է, վերջին 14 օրում՝ 7․19 տոկոս, վերջին 1 օրում՝ 6․89 տոկոս:

Ներկայում Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1,646,441 պատվաստում, այդ թվում՝ վերջին օրում՝ 14,071:

Տվյալ պահին կարանտինում գտնվում է 39 մարդ, ստացիոնար բուժում է ստանում՝ 5,446, քովի-հյուրանոցներում է գտնվում 1,225 քաղաքացի:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում