Առաջարկում եմ ինքնակազմակերպվել ու ապստամբել՝ դիմելով ամեն տիպի գործողությունների. Իշխանյան
Իրավապաշտպան Աետիկ Իշխանյանը ֆեյսբուքում գրում է.
«ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Ինչպես միշտ, հավաքված ժողովուրդն ավելի վճռական է տրամադրված, քան հարթակից ելույթ ունեցողները։ Վճռական են հատկապես կանայք։ Կեցցե՛ք, հայոց տիկնայք։ Նրանք ընդդիմությունից պահանջում են անհապաղ իրականացնել վճռական գործողություններ։
Առաջարկում եմ ինքնակազմակերպվել և ապստամբել, դիմելով ամեն տիպի գործողությունների։
Այլ երկրներում, երբ բարձրացնում են կենսաթոշակային տարիքը, կամ ոստիկանությունը բռնություն է գործադրում, զայրացած ժողովուրդն ապստամբում է՝ քարը քարի վրա չթողնելով։ Բա, ինչ կպատահեր, եթե երկիր կորցնեին։ Նման դեպքում, վաղուց դավաճանների հետ ժողովուրդը Լինչի դատաստան կտեսներ։Այնպես որ, կրկնում եմ՝ ինքնակազմակերվեք և դիմեք վճռական գործողությունների։ Մեր դեպքում, ամեն ինչ արդարացված կլինի»,- գրել է նա։
Կարծիքներ