Ադրբեջանը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ սադրանքը շարունակելու համար. ՊՆ
Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:
Կարծիքներ