Մեքենան ընկել է ջրափոսը, բախվել արգելապատնեշներին և շրջվել
Հուլիսի 21-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Ռոբերտ Բ.-ն, իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին Չայնիի ոլորանների սկզբնամասում, ճանապարհին կուտակված անձրևաջրերի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Վարդուհի Մ.-ն, 39-ամյա Լևոն Խ.-ն և 7-ամյա Էրիկ Բ.-ն։ Նրանք ընտանիքի անդամներ են։
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:
Կարծիքներ