Թարմացվել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը. Յամալը լավագույն տասնյակում է

Թարմացվել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը. Յամալը լավագույն տասնյակում է

Transfermarkt-ը թարմացրել և հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Չորս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։ Նրանցից երեքը ներկայացնում է Մադրիդի «Ռեալը»։ Խոսքը Վինիսուս Ժունիորի, Ջուդ Բելինգհեմի և թիմի նորեկ Կիլիան Մբապեի մասին է։ Նրանց հետ առաջին հորիզոնականը կիսում է նորվեգացի Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիից»։

Եվրո-2024-ից հետո բարձրացել է նաև գերմանացի Ջամալ Մուսիալայի և իսպանացի Ռոդրիի տրանսֆերային արժեքը, որն արդեն կազմում է 130 մլն եվրո։ Բարձրացել է նաև ևս մեկ իսպանացի ֆուտբոլիստի՝ Լամին Յամալի տրանսֆերային արժեքը, որը կազմում է 120 մլն եվրո։

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը՝ ստորև․

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում