Լեհաստանը մարդասիրական բեռ է ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար
Հոկտեմբերի 4-ին Հայաստան է հասել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար Լեհաստանի մարդասիրական բեռը, որը Հայաստանի իշխանություններին է փոխանցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելը։
Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:
Օդանավակայանում լրագրողների հարցերին պատասխանել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելն ու ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Բեռն ընդունել է ՀՀ ՆԳ նախարարությունը, բաշխումը կիրականացվի հումանիտար կենտրոնի կողմից ստացված ազդակների հիման վրա` ոլորտային նախարարությունների միջոցով։
Մարդասիրական օգնությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ՝ շարժական մահճակալներ, անկողնային պարագաներ, սննդամթերք և այլն:
Կարծիքներ