Լևոն Արոնյանի տեղափոխությանն ԱՄՆ անդրադարձել է Սենթ Լուիսի շախմատի ակումբը

Լևոն Արոնյանի տեղափոխությանն ԱՄՆ անդրադարձել է Սենթ Լուիսի շախմատի ակումբը

Ըստ Chess24-ի՝ Լևոն Արոնյանի տեղափոխությանն ԱՄՆ անդրադարձել է Սենթ Լուիսի շախմատի ակումբը՝ մեջբերելով ամերիկացի գործարար Ռեքս Սինքֆիլդին, որը շախմատի մեծ սիրահար է և շախմատային բարերար։

«2013-ին Արոնյանը խաղացել է Սինքֆիլդի Գավաթի առաջին մրցաշարում: Այս տարիների ընթացքում ես բացահայտել եմ նրան՝ որպես ուժեղ շախմատիստի ու իսկական ջենթլմենի: Երբ նա դիմեց մեզ՝ հետաքրքրված լինելով տեղափոխվել Սենթ Լուիս ու ներկայացնել ԱՄՆ-ն, հասկացա, որ ավելի լավ տարբերակ չի կարող լինել»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում