Լուկաշենկոյի ավագ որդին Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում փոխարինել է հորը
Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեում կայացել են կառույցի ղեկավարի ընտրությունները: Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է նրա որդին՝ Վիկտոր Լուկաշենկոն, հաղորդում է meduza.io-ն։
Նշվում է՝ այդ պաշտոնում առաջադրվել են երկու թեկնածուներ՝ հենց Լուկաշենկոն, որը Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1997 թվականից, և նրա ավագ որդին, որը 2019 թվականից կառույցի առաջին փոխնախագահն էր:
«Ինձ համար նորություն է, որ երկու թեկնածություն է առաջադրվել։ Ես չեմ պլանավորել հերթական անգամ ընտրվել օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնում։ Ձեզ կխնդրեմ, եթե առարկություն չունեք, այդ պաշտոնը փոխանցել ավագ որդուս»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ կառույցի ղեկավար ընտրվելու դեպքում որդուն կազատի ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնից:
Կարծիքներ