Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքն ու նորոգման փուլում գտնվող Բջնի-Հրազդան ճանապարհը. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել
Կադրում Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքն է, ինչպես նաև Բջնի-Հրազդան ճանապարհը, որի նորոգման և լայնացման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ հրապարակելով տեսանյութ և նշելով, որ շատ գեղեցիկ և հարմարավետ ճանապարհ է ստացվում։
«Ենթակառուցվածքների նորոգումը և զարգացումը կարևոր պայման է Հայաստանում՝ մարդկանց ապրելու և աշխատելու պայմանների բարելավման, ինչպես նաև տնտեսության զարգացման համար»,-գրել է Արշակյանը:
Կարծիքներ