Բայդենն ընկել է հեծանիվից, այնուհետ ցատկոտել եկեղեցու բակում՝ ցույց տալու համար, որ լավ է
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ անհարմար իրավճակում է հայտնվել՝ հեծանվային զբոսանքի կանգառի ժամանակ չկարողանալով իջնել հեծանիվից ու ընկնելով:
Բայդենն ընկել է Դելավեր նահանգում գտնվող Ռեհոբոթ-Բիչի իր տան մոտ, ուր գնացել է կնոջ` Ջիլի հետ տոնելու հարսանիքի 45-ամյակըու մի քանի հոգու հետ դուրս էր եկել հեծանվով զբոսանքի:
Նրա առողջական վիճակի մասին լրագրողների բազմաթիվ ահազանգերից հետո ԱՄՆ-ի նախագահը քիչ ուշ լրագրողներին ցույց տալ, որ իրեն լավ է զգում։ Որպես ապացույց՝ Բայդենը նույնիսկ ցատկոտել է եկեղեցու շեմին, որից դուրս էր գալիս:
Սա առաջին հետաքրքիր ու անհարմար իրավիճակը չէ, որում հայտնվում է 79-ամյա ամերիկացի նախագահը։
Ավելի վաղ նա նախագահ էր անվանել փոխնախագահ Կամալա Հարիսին, շփոթել էր Սիրիան և Լիբիան, սայթաքել էր Փիթսբուրգ մեկնող ինքնաթիռ նստելիս, օդում մեկնել ձեռքը՝ բարևելու համար այն ժամանակ , երբ կողքին մարդ չկար, կորցրել բեմից իջնելու ելքը ու հայտնվել էլի մի շարք անհարմար իրավիճակներում:
Կարծիքներ