Ուկրաինայում քաղխորհրդի պատգամավորին «բռնացրել» են նիստի ժամանակ Պուտինին նկարելիս (տեսանյութ)

Ուկրաինայում քաղխորհրդի պատգամավորին «բռնացրել» են նիստի ժամանակ Պուտինին նկարելիս (տեսանյութ)

Ուկրաինական Լվովում՝ քաղաքային խորհրդի նիստերի դահլիճում, Եվրոպական համերաշխություն կուսակցության պատգամավոր Յուրի Գրինիվին նկատել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը նկարելիս։ Տեսանյութը Facebook-ում հրապարակել է 24-րդ ալիքը։

«Հանդիպման ժամանակ Եվրոպական համերաշխություն կուսակցությունից Լվովի պատգամավոր Յուրի Գրինիվը նկարել է Պուտինի դիմանկարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կադրերում երևում է, թե ինչպես է պատգամավորը հեռախոսով բացել Պուտինի դիմանկարով նկարը և նկարում է թղթի վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում