Փրկարարները շարունակում են որոնել Ներքին Խնձորեսկ գյուղի 30-ամյա բնակչին
Հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներ։
Ժամը 17։06-ին քաղաքացու որոնողական աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կարծիքներ