ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են ամրացնել ներկայությունը Սև ծովում
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են Սև ծովում հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունն ուժեղացնելու շուրջ: Ինչպես փոխանցում է, այդ մասին հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը:
Հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծել են Սև ծովում անվտանգության մակարդակի վատթարացումը՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունն ընդայնելու համատեքստում:
Կողմերը պայմանավորվել են ուժեղացնել զորքերի և միջոցների ներկայությունը ցամաքում, ծովում և օդում սևծովյան տարածաշրջանի շրջանակում:
Կարծիքներ