Էրդողանը հայտարարել է Թուրքիայի նոր սահմանադրության մշակման ծրագրերի մասին

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի նոր սահմանադրության մշակման ծրագրերի մասին

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ իր վարչակազմի գլխավոր խնդիրներից մեկը մնում է հանրապետության նոր սահմանադրության մշակումն ու ընդունումը։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը TRT հեռուստաալիքի եթերում :

«Գլխավոր խնդիրներից մեկը մնում է նոր սահմանադրությունը, մենք կգնահատենք [դրա շուրջ զարգացումները] մեր կուսակցական դաշինքի ներսում, կկատարենք անհրաժեշտ աշխատանքը, կլինի կողմերի միջև երկխոսություն, կոնսենսուսի որոնում»,- ասաց նա։

Թուրքիայի ղեկավարն ասել է, որ մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու դեպքում երկիրը «ամբողջովին կվերափոխվի» և «ապագային այլ կերպ կնայեն»։ Շատ հակառակորդներ, նրա խոսքով, կդառնան «քաղաքական դիակներ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում