Մեր այս առաջարկով սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը. էկոնոմիկայի նախարար

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը:
Կանոնակարգը սահմանում է նիկոտին պարունակող արտադրանքի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները:
Վարչապետը շեշտեց նաև այն, որ հունվարի 1-ից արգելվել է առևտրի կետերում ծխախոտի, ծխախոտային արտադրանքի ցուցադրումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ տեղեկացրեց, որ օրենքն ուժի մեջ է մտել ամբողջ ծավալով:
«Մեր այս առաջարկով սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Կարծիքներ