Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա. Նիկոլ Փաշինյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Նախքան օրինագծի քննարկումը վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: Դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները: 2021թ. տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը և բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար: Օգոստոսին մենք ներկայացրեցինք Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում Հայաստանի Հանրապետության խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար: Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022թ. բյուջեում և նաև գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական:
Ավելին՝ այստեղ
Կարծիքներ