Reuters. ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է սահմանում Ս-400-ների պատճառով
ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` կապված նրա կողմից ռուսական հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգերերի ձեռքբերման հետ: Այս մասին Reuters-ին հայտնել են չորս աղբյուրներ, այդ թվում` հարցին ծանոթ ԱՄՆ երկու պաշտոնյաներ:
Աղբյուրները հայտնել են, որ երկար սպասված քայլի մասին, որը, ամենայն հավանականությամբ, կկատաղեցնի Անկարային եւ լրջորեն կբարդացնի հարաբերությունները նորընտիր նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմի հետ, կարող է հայտարարվել ցանկացած օր:
Նրանց խոսքով՝ պատժամիջոցները ուղղված կլինեն հանրապետության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրին:
Կարծիքներ