Գերմանական կարգավորիչը հետաքննություն է սկսել Facebook-ի նկատմամբ
Գերմանական Bundeskartellamt կարգավորիչը հետաքննություն է սկսել Facebook-ի նկատմամբ՝ կապված Oculus վիրտուալ իրականության իր արտադրանքները սոցցանցի հետ կապելու ընկերության որոշման հետ:
Bundeskartellamt-ը հայտարարել է, որ Facebook-ի ծրագրերի հետ կապված չարաշահումների մասին հետաքննություն է նախաձեռնել:
«Վիրտուալ իրականության եւ սոցցանցի արտադրանքների կապակցումը կհանգեցնի սոցցանցի կողմից գերիշխող դիրքի չարաշահման: Facebook-ը գերիշխող դիրք է զբաղեցնում Գերմանիայում, ինչպես նաեւ կարեւոր խաղացող է վիրտուալ իրականության զարգացող շուկայում»,-ասել է Bundeskartellamt –ի նախագահ Անդրեաս Մունդտը:
Facebook-ը նշել է, որ արդեն ժամանակավորապես դադարեցրել է Գերմանիայում իր Oculus արտադրանքների վաճառքը: «Չնայած նրան, որ Oculus սարքն այժմ անհասանելի է Գերմանիայում վաճառքի համար, մենք կհամագործակցենք Bundeskartellamt-ի հետ եւ վստահ ենք, որ կկարողանանք ցույց տալ հետաքննության համար հիմքերի բացակայությունը»,-հայտարարել են Facebook-ում:
Կարծիքներ