Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել
Մինսկում չարտոնված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը:
«Մի քանի հոգի ներկայում ձերբակալվել է անօրինական ակցիաներին մասնակցելու պատճառով։ Բոլոր հակաիրավական գործողությունները կասեցվելու են»,- ասել է նա։
Գանուսևիչը հիշեցրել է, որ չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար «նախատեսված է սահմանված պատասխանատվություն»:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, իրավապահ մարմինների աշխատակիցները կետային ձերբակալություններ են իրականացնում Մինսկի Բանգալոր հրապարակի տարածքում:
Ընդդիմադիր Telegram ալիքներն ավելի վաղ Մինսկի բնակիչներին կոչ էին արել մասնակցել մարտի 27-ի ցույցերին: Մինսկի քննչական կոմիտեի վարչության պետ Սերգեյ Պասկոն հայտնել է, որ այդ կոչերի փաստով քրեական գործ է հարուցվել, հանրահավաքների մասնակիցներին պատասխանատվության կենթարկեն:
Կարծիքներ