Դադարեցվել են ՍԴ դատավորի լիազորությունները

Դադարեցվել են ՍԴ դատավորի լիազորությունները

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարել Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:

Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր։

Նա ՍԴ անդամ էր ընտրվել 2014թ.։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում