Օձունի հանգույցից բեռնատարներով խոշոր քարեր են տեղափոխվել Ալավերդու Թումանյան փողոց և լցվել Դեբեդը
Օձունի հանգույցից բեռնատարներով խոշոր քարեր են տեղափոխվել Ալավերդու Թումանյան փողոց, որոնք լցվում են Դեբեդ՝ ջրի՝ ճանապարհի հիմքին հարվածի ուժը մեղմելու նպատակով։
Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Այս հատվածում ճանապարհի կեսը փլուզված է, և ռիսկ կա, որ գետն ավելի կփորի ճանապարհի մնացած հատվածի հիմքը՝ առաջացնելով փլուզման նոր վտանգ։
Սա ժամանակավոր և հրատապ միջոցառում է, մինչև կմեկնարկի ճանապարհի վերականգնման, հիմնանորոգման աշխատանքը»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել է պատգամավորը:
Կարծիքներ