Գնահատում ենք ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերը․ Միացյալ Թագավորությունը իր զորակցությունն է հայտնում
Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին։
Այս մասին նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և գնահատում այս պահին ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերը»,- հայտնում են դեսպանությունից:
Կարծիքներ