Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրովիչը իմ խորհուրդների կարիքն ունի. Փաշինյան
«Հռոմի ստատուտին միացման որոշումը կայացրել ենք որպես մի լրացուցիչ գործոն ՀՀ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Այն կապված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատման հետ»։
Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով The Telegraph-ի լրագրողի հարցին թե, եթե Պուտինը գա Հայաստան, կձերբակալվի՞:
«ՀՀ-ն իրավական պետություն է, ՀՀ-ում վարչապետն ունի իր լիազորությունները, այդ լիազորությունների մեջ երբեք որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը՝ այս մարդուն պե՞տք է ձերբակալել, թե պետք չի ձերբակալել»,-նշեց նա։
Խոսելով Վլադիմիր Պուտինին Հաագայի դատարանի որոշմամբ ձերբակալելու մասին, Փաշինյանը նշեց, որ այդ թեմայով կարծիքներ կան, որ պետության գործող ղեկավարները իրենց կարգավիճակի բերումով ունեն անհաղթահարելի անձեռնմխելիություն, դա քաղաքական հարց չէ, որ ինքը պիտի քննարկի։
Լրագրողի մեկ այլ հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը ուղղակի զանգահարի Վլադիմիր Պուտինին ու ասի, որ նա ուղղակի չգա Հայաստան, Փաշինյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրովիչը իմ խորհուրդների կարիքն ունի»։
Կարծիքներ