Nord Stream 2-ը հայտնել է գազատարի կառուցման գետում ռազմանավերի ակտիվության մասին
«Հյուսիսային հեսք – 2» գազատարի կառուցման օպերատոր ընկերություն Nord Stream 2 AG-ն հայտնել է խողովակաշարի անցկացման աշխատանքների շրջանում ռազմանավերի եւ քաղաքացիական նավերի մեծ ակտիվության մասին: Այդ գործողությունները սադրիչ բնույթ են կրում եւ կարող են հանգեցնել գազատարի վթարային վնասման, լրագրողներին հայտնել է Nord Stream 2 AG մասնաճյուղի տնօրեն Անդրեյ Մինինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«2021 թվականի հունվարին «Հյուսիսային հոսք – 2» գազատարի ծովային հատվածի կառուցումը վերսկսելուց հետո աշխատանքների անցկացման շրջանում նկատվում է ռազմական նավերի, օդանավերի եւ ուղղաթիռների, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների քաղաքացիական նավերի մեծ ակտիվություն, որոնց գործողությունները հաճախ ակնհայտ սադրիչ բնույթ են կրում»,- ասել է նա:
Մինինը հիշեցրել է, որ համանման նախագծերի իրականացման ժամանակ սահմանվում է 1,5 մղոնանոց անվտանգության գոտի, որտեղ չպետք է մտնեն շինարարությանը չմասնակցող նավերը:
Կարծիքներ