«Արմավիր» և «Գորիս» ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերել

«Արմավիր» և «Գորիս» ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերել

2022 թվականի մարտի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նույն բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացուհի Գ. Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն. Ս.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:

Զննության արդյունքում սառցախցիկի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 3 ականջակալ և 3 բաժանորդային քարտ:

Նույն օրը առավոտյան՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, խուզարկություն իրականացնելով խցերից մեկում, լվացարանի հետևում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, USB լար, ականջակալ, իսկ խցի նստարանի վրայից՝ ինքնաշեն էլեկտրական ջրատաքացուցիչ:


Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում