Ջերմաստիճանը հունվարի 3-4-ին կնվազի 14-18 աստիճանով

Ջերմաստիճանը հունվարի 3-4-ին կնվազի 14-18 աստիճանով

Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելոիություն։ Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ն աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ը սպասվում է ձյուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում