ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրա պաշտպան Լևոն Սահակյանը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը ու Լոռեցյանի նկատմամբ կիրառել գրավ:
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կալանքի տակ է 2019 թվականի դեկտեմբերից։
Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լաուռ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, Քանանյանի ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։ Սույն գործով մեղադրյալները երեքն են։
Կարծիքներ