Սերժը քաղաքապետ կսարքի՞ իրեն մահափորձի մեջ մեղադրող Վարդանիկին

Սերժը քաղաքապետ կսարքի՞ իրեն մահափորձի մեջ մեղադրող Վարդանիկին

Գյումրիում ընտրություններից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Վարդան Ղուկասյանին պակասում է միայն Մարտուն Գրիգորյանի ձայները, որպեսզի դառնա քաղաքապետ, չնայած որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հավաքած ձայներն ավելի շատ են, քան նույն Վարդան Ղուկասյանինը  կամ մեկ այլ ընդդիմադիր թեկնածուինը։

Կմիանա արդյոք Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանին, թե ոչ, կերևա առաջիկայում։

Բայց պետք է հաշվի նստել նաև մեկ այլ փաստի հետ։  Մարտուն Գրիգորյանի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանը, իսկ նույն Վարդան Ղուկասյանը բազմիցս մեղադրել է Սերժ Սարգսյանին իր դեմ մահափորձ կազմակերպելու համար։

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատրաստ է Գյումրիում քաղաքապետ դարձնել իրեն մահափորձի մեջ մեղադրող Վարդանիկին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում