Forbes. Գերմանիայում Աբրամովիչի համար 145 մետրանոց զբոսանավ են կառուցում
Գերմանիայի Բրեմերհաֆեն քաղաքում Lloyd Werft նավաշինարանում միլիարդատեր Ռոման Աբրամովիչի համար 145 մետրանոց զբոսանավ են կառուցում, գրում է Forbes-ը:
«Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը 2021 թվականին նոր զբոսանավ կստանա, խոսքը 145 մետրանոց Solaris-ի մասին է:
Գործարարի ներկայացուցիչները չեն մեկնաբանել հրապարակումը:
Հենց Lloyd Werft-ում է 2010 թվականին կառուցվել Աբրամովիչի 115 մետրանոց Luna զբոսանավը, որը հետագայում վաճառվել է Ֆարհադ Ահմեդովին: Աբրամովիչին է պատկանում նաեւ 162,5 մետրանոց Eclipse-ը:
Solaris զբոսանավում կա 48 նավախցիկ, որտեղ կարող են տեղավորվել մինչեւ 36 ուղեւորներ եւ անձնակազմի 60 անդամ:
Forbes-ի զրուցակիցների խոսքով՝ զբոսանավը ջուր կիջեցվի հաջորդ շաբաթ:
Կարծիքներ