Պրեմիերա Կինոյի տանը. կցուցադրվի Վոն Փիլիկյանի «Թռիչք» ֆիլմը

Պրեմիերա Կինոյի տանը. կցուցադրվի Վոն Փիլիկյանի «Թռիչք» ֆիլմը

Հայկական ծագումով անգլիացի կինոռեժիսոր Վոն Փիլիկյանի «Թռիչք» վավերագրական ֆիլմը կներկայացվի Երևանում:

Կինոնկարը, որն անդրադառնում է ներգաղթյալների խնդիրներին, կցուցադրվի հունի 23-ին Կինոյի տան փոքր կինոսրահում: 

Կինոդիտումից հետո ներկաները հնարավորություն կունենան քննարկելու ժապավենը հենց կինոռեժիսորի հետ: 

Բանաստեղծ, կինոբեմադրիչ, թարգմանիչ Վոն (Վահան) Փիլիկյանը ծնվել է 1976 թվականին Լոնդոնում: Նա ռեժիսոր, գրող, մշակութաբան Հովհաննես Փիլիկյանի և ամերիկացի գրող Գեյլ Ռայդմախերի որդին է: Վոն Փիլիկյանը սանսկրիտի մասնագետ է. թարգմանում և խմբագրում է սանսկրիտով բնագրերի և դրանց անգլերեն թարգմանությունների համացանցային հրատարակությունը: 2006-ին Նյու Յորքում լույս է տեսել Փիլիկյանի թարգմանած և խմբագրած «Մահաբհարաթա. գիրք 7»-ի առաջին հատորը: Նա մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում