Մի քանի տոննա շինանյութով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
Հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 15 տոննա շինանյութով, Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավտոմեքենան վարորդի, փրկարարների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ուղղվել է:
Կարծիքներ