Շոլցը հերքել է Պուտինի հետ հանդիպման պլանները
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերքել է Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիկ Կիզեվետերի պնդումն այն մասին, որ Գերմանիայի կառավարության ղեկավարը շուտով կարող է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում։
«Սա կեղծ հայտարարություն է: Դա չափազանց անպարկեշտ է», - ասել է Շոլցը լրագրողներին Բեռլինում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) նախագահության նիստից առաջ: Ըստ նրա՝ պատգամավորի խոսքերի առնչությամբ վրդովմունքն արդարացված է, քանի որ նման հանդիպման անցկացում չի էլ դիտարկվել։
Շոլցը նաև ասել է, որ Պուտինի հետ նոր հեռախոսազրույցը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ վստահություն լինի, որ այն «գոնե ինչ-որ չափով օգտակար կլինի»։
Կարծիքներ