Ըմբշամարտի միջազգային մրցաշարերը չեն կայանա
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի / UWW / հովանու ներքո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված միջազգային մրցումները համավարակի պատճառով չեն կայանա նշված ժամկետներում։ Որոշումը կայացրել է UWW գործկոմը: Դա վերաբերում է Եվրոպայի կադետների առաջնությանը, որը պետք է անցկացվեր Լեհաստանում / հոկտեմբերի 5-11-ը / և Եվրոպայի պատանեկան առաջնությանը՝ Հյուսիսային Մակեդոնիայում / հոկտեմբերի 19-25-ը /։
Մենք շարունակում ենք հետևել համաճարակի ընթացքին, քանզի պատասխանատվությամբ ենք վերաբերվում մարզիկների անվտանգությանն ու առողջությանը: Երբ վստահ կլինենք, որ կարող ենք անվտանգ մրցումներ անցկացնել , կվերսկսենք պայքարը ասպարեզներում , – ասել է կազմակերպության նախագահ նախագահ Նենադ Լալովիչը:
Գործկոմի հաջորդ նիստը, որտեղ պետք է քննարկվի մրցաշրջանի օրացուցային ծրագիրը, տեղի կունենա սեպտեմբերին: Հնարավոր է, դեկտեմբերին, Բելգրադում նախատեսված աշխարհի առաջնությունը տեղի չունենա։
Կարծիքներ