ՌԴ-ում կորոնավիրուսից մահերի թիվը մեկ շաբաթում կազմել է 1239՝ առավելագույնն ամբողջ համավարակի ընթացքում
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով արձանագրված մահերի թիվը մեկ շաբաթում եղել է առավելագույնը համավարակն սկսվելուց ի վեր՝ 1239, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից Վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա: Նախորդ շաբաթական առավելագույնն արձանագրվել Է հուլիսի 6-12-ը, երբ երկրում հաստատվել էր նոր կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների 1174 դեպք:
Սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը շտաբը հայտնել է 1034 մահերի մասին: Այսպիսով, եթե անցյալ շաբաթ Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացել է օրական միջին հաշվով 148 մարդ, ապա այս շաբաթ՝ 177: Դրա հետ մեկտեղ վարակի մահացությունը (վերջնականապես կարելի կլինի որոշել սոսկ համավարկն աարտվելուց հետո) շաբաթվա արդյունքներով նվազել է՝ 1.76 տոկոսից իջնելով մինչեւ սեպտեմբերի կեսերից ի վեր նվազագույն մեծություն՝ 1.74 տոկոս: Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ վարակվածների թվի աճն այժմ զգալիորեն գերազանցում է մահերի քանակի աճին: Օպերատիվ շտաբի տվյալներն ըստ որում լրիվ չեն եւ հաշվի չեն առնում արդեն իշխանությունների կողմից ներկայացված նախորդ ամիսների մահացության ճշգրտված վիճակագրությունը:
Կարծիքներ