Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2026-2027 թթ. հարկաբյուջետային և ծախսային շրջանակները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային և ծախսային շրջանակները:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է անվանական ՀՆԱ-ի, հարկային եկամուտների, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, տնտեսական աճի միտումները: Անդրադարձ է կատարվել 2026-2027 թթ. ծախսերին՝ ըստ ուղղությունների, միջոցառումների:
Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված թեմաների շուրջ, դիտարկումներ և առաջարկություններ կատարել որոշ հարցերի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պետական բյուջեի ծախսերն արդյունավետ և թիրախային կազմակերպելու անհրաժեշտությունը, ռազմավարական ծրագրերի իրականացումն ապահովելու կարևորությունը:
Կարծիքներ