Քննարկվել են տեղահանված արցախցիների բնակարանային ապահովության, զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի հետ։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Կարևորելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ նախարարները քննարկել են արցախահայության աջակցության ծրագրերի ընթացքին, արդյունքներին ու ընթացակարգերին առնչվող մի շարք մանրամասներ։
Անդրադարձ է արվել նաև տեղահանված արցախցիների բնակարանային ապահովության, զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների շրջանակում շարունակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը։
Կարծիքներ