Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել

Պուտինը  շնորհավորական ուղերձներ է հղել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին և քաղաքացիներին:

Իր շնորհավորանքներում Ռուսաստանի ղեկավարը շեշտել է, որ այս օրը հատուկ հպարտության և երախտագիտության զգացումով հարգում ենք մեր հայրերի և պապերի սխրանքը, որոնք համարձակորեն ուս ուսի տված կռվել են թշնամու դեմ և անձնվիրաբար աշխատել թիկունքում:

«Այսօր մեր բարոյական պարտականությունն է խստորեն պահպանել և գալիք սերունդներին փոխանցել այդ ծանր տարիների իրադարձությունների մասին հիշողությունը: Միասին մենք պետք է վճռականորեն պայքարենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերանայելու, նացիստների և նրանց համախոհների կողմից կատարված հրեշավոր վայրագությունները արդարացնելու ցանկացած փորձի դեմ», – ասել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ դաժան պատերազմի տարիների եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները եղել և մնում են անսասան հիմք երկրների և ժողովուրդների միջև կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների կառուցման և զարգացման համար:

Վլադիմիր Պուտինը անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքում աշխատողներին, մաղթել նրանց առողջություն, բարեկեցություն և երկարակեցություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում