2022-ի երրորդ եռամսյակում Հանրապետությունում վարձակալության 2576 գործարք է կնքվել

2022 թվականի երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին Հանրապետությունում անշարժ գույքի վարձակալության 2576 գործարք է կնքվել: «Արմենպրես»- փոխանցմամբ այս մասին հայտնի է դառնում Կադաստրի կոմիտեի հրապարակած տեղեկագրերից։
Առավել բարձր տոկոսաչափը՝ 51.6% գրանցվել է մայրաքաղաք Երևանում, իսկ ամենացածրը՝ 3% Վայոց ձորի մարզում: Գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 43% վերաբերել է հասարակական նշանակության շինությունների վարձակալությանը, իսկ ամենացածրը՝ 0.3% ավտոտնակների վարձակալությանը:
Կարծիքներ