Իհարկե, կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ. ուղիղ այդպես էլ արել են ու չեն թաքցնում. Թորոսյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին:
Կարապետյանն ասել է, որ եթե իշխանության գան իրենք, ապա վարչապետի պաշտոնը ստացած անձը «ստանալու է մեկ դրամ աշխատավարձ»:
«Իհարկե, կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ։
Ուղիղ այդպես էլ արել են ու չեն թաքցնում, որ նորից անելու են, եթե այդ հնարավորությունը ունենան։
Չեք ունենալու, հարգելինե՛րս, նորից թալանելու հնարավորություն դուք պարզապես չեք ունենալու»,- գրել է Թորոսյանը:


Կարծիքներ