Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 51 հա տարածքում բռնկված հրդեհները
Հոկտեմբերի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 1500 քմ,
Արարատի մարզի Նորաբաց գյուղում՝ 700 քմ,
Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում՝ 7 հա, 4 հա,
Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 1 հա, Գուգարք գյուղում՝ 2 հա,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 6 հա, Արզական գյուղում՝ 2․5 հա, Քանաքեռավան գյուղում՝ 1 հա, Գողթ գյուղում՝ 200 քմ,
Սյունիքի մարզի Թասիկ գյուղում՝ 8 հա, Առաջաձոր գյուղում՝ 1 հա, 7․5 հա, 7․5 հա,
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ 3 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 51 հա։
Կարծիքներ