ԵԽԽՎ-ի՝ հոկտեմբերին ծրագրված նստաշրջանը չեղարկվել է
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական առերես նստաշրջանը կկայանա 2021 թվականի հունվարից ոչ շուտ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ-ի փոխխոսնակ, Պետդումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյը:
«Հոկտեմբերին պլանավորված նստաշրջանը չեղարկվել է, ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը սովորական, առերես ձևաչափով եթե կայանա էլ, ապա դա կլինի հունվարից ոչ շուտ»,-լրագրողներին ասել է Տոլստոյը՝ ամփոփելով սեպտեմբերի 14-ին անցկացված Վեհաժողովի բյուրոյի նիստի արդյունքները:
Նա հիշեցրել է, որ հունվարին պետք է անցկացվեն ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների և Եվրոպայի խորհրդի մյուս պաշտոնատար անձանց ընտրությունները:
«Իսկ եթե ոչ բոլոր պատվիրակությունները կարողանան ժամանել առաջիկա նստաշրջանին առկա համավարակաբանական սահմանափակումների կապակցությամբ (ինչ-որ մեկը գտնվելու է դահլիճում, իսկ մյուսը մասնակցելու է տեսակապով), ապա դա կխախտի խորհրդաժողովում հավասար իրավունքների սկզբունքը: Անարդար եմ համարում նման հիբրիդային նիստերի անցկացումը այն անձանց հանդեպ, ովքեր չեն կարողանա անձամբ ներկա գտնվել»,-ընդգծել է Տոլստոյը:
Կարծիքներ