ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտնում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտնում՝ մեղադրելով դրանում վերջինիս վարչապետ Բենյամին Նեթանյահուին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Ուսամա Համդանի խոսքերը՝ Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսից։
«Հրադադարի շուրջ բանակցությունները, ցավոք, ավելի շուտ փակուղի են մտնում, քան առաջ են շարժվում՝ չնայած ՀԱՄԱՍ-ի ջանքերին»,- հայտարարել է Համդանը։
Նա հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դիրքորոշումը խոչընդոտում է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության ձեռքբերմանը:
«Չնայած մեր բոլոր ջանքերին, Իսրայելը շարունակում է անտեսել Պաղեստինի ժողովրդի ազգային պահանջները», - հայտարարել է նա՝ հավելելով, որ Նեթանյահուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացին և գործարքի կնքմանը, ինչպես նաև չի ձգտում ազատել իսրայելցի գերիներին։
Կարծիքներ