Յուվենտուսն անիծված է. Սարին՝ թուրինյան թիմի՝ ՉԼ-ից դուրս մնալու մասին

Յուվենտուսն անիծված է. Սարին՝ թուրինյան թիմի՝ ՉԼ-ից դուրս մնալու մասին

Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է թուրինյան ակումբի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը: 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» երկու խաղերի արդյունքում զիջեց «Լիոնին»:
 
«Մենք դուրս մնացինք մրցաշարից, որում 8 խաղից 6-ում հաղթել ենք, մեկ ոչ-ոքի ենք խաղացել և մեկ պարտություն կրել: Սա նշանակում է, որ 8 խաղում մենք 19 միավոր ենք վաստակել: Եթե Չեմպիոնների լիգայում մրցաշարային աղյուսակ լիներ, մենք առաջին կամ երկրորդ հորիզոնականը կզբաղեցնեինք: Դրա փոխարեն «Յուվենտուսը» դուրս մնաց: Ահա, թե ինչու է անչափ տխուր: Սա ստիպում է ինձ մտածել, որ «Յուվենտուսն» անիծված է Չեմպիոնների լիգայում:
 
Եթե ես այսքան վշտացած չլինեի, մարզադաշտը կլքեի ժպիտը դեմքիս, քանի որ նորից իմ ֆուտբոլիստներին տեսա լավ մարզավիճակում: Նրանք 100 տոկոսով ներդրեցին իրենց ուժերը, պայքարեցին մինչև վերջ: Նրանք իրենց հոգին ներդրեցին այս խաղում, և ես գնահատեցի դա»,- Սարիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում