Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք

Արցախում օգոստոսի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 45 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք: 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 745 քաղաքացու հետազոտություն, որոնցից 992-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում