Միլոս կղզու մերձակայքում ջրասույզ է եղել տուրիստական նավ՝18 ուղեւորներով
Օգոստոսի 12-ին 18 ուղեւորներով տուրիստական նավ Է ջրասույզ եղել Էգեյան ծովի Միլոս կղզու մերձակայքում: Այդ մասին հաղորդել Է Հունաստանի ERT1 հեռուստաալիքը:
Միլոսի նավահանգստի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Միլոսից 16 ծովային մղոն դեպի հյուսիս - արեւմուտք:
Նավի տիպն առայժմ հայտնի չԷ: Նախնական տեղեկատվությամբ դա կարող Է լինել զբոսանավ կամ առագաստանավ: Միլոսի նավահանգստային ծառայությունը հայտնել Է, որ մարդիկ ներկայումս գտնվում են ջրում:
Սկսվել Է նրանց փրկության ընդգրկուն գործողություն: Պատահարի վայր են թռել Հունաստանի ռազմաօդային ուժերի եւ ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռներ, մեկնել են առափնյա պահպանության կատերներ, ինչպես նաեւ ձկնորսանավեր:
Շրջանում գերակշռում են 4-ից մինչեւ 5 բալ ուժգնության քամիներ՝ ըստ Բոֆորտի սանդղակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ