Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Ֆրանկֆուրտում
Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Ֆրանկֆուրտում։ Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Լուկաս Սելարայանի, արդեն հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տրամադրության տակ են: Սելարայանը Ֆրանկֆուրտ կժամանի հոկտեմբերի 5-ին և կմասնակցի հավաքականի երկրորդ մարզմանը Ֆրանկֆուրտում:
ՖԻՖԱ ԱԱ 2022 թվականի առաջնության որակավորման փուլի J խմբում Հայաստանի ազգային հավաքականն նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի հետ, այնուհետև հոկտեմբերի 11-ին կհյուրընալվի Ռումինիայի ընտրանուն։
Կարծիքներ